«Triangle Partners»-ը հանդիսանում է միմյանցից տարբեր գլոբալ քաղաքացիների խումբ
ովքեր միտված են ավելի լավ ապագայի ստեղծմանը:
Մեր առաջնահերթություններից մեկն է նպաստել աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաների առավել որակյալ կրթության տրամադրմանը։
Մեր կառավարող գործընկեր Վալերի Սաֆարյանն արմատներով Հայաստանից է, և նա հպարտորեն հանդիսանում է համաշխարհային հայկական համայնքի մի մասը։ Ներկայումս, մենք աջակցում ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» (ԴՀ) կրթական հիմնադրամին՝ սոցիալական ներազդեցություն ունեցող կազմակերպությանը, որը ձգտում է ընդլայնել Հայաստանի բոլոր երեխաների կրթական հնարավորությունները:
Կիրառելով «Կրթություն բոլորի համար» (Teach For All) համաշխարհային ցանցի մոդելը
ԴՀ–ը ընտրում է Հայաստանի և Սփյուռքի առավել հեռանկարային երիտասարդ առաջնորդներին, ովքեր պարտավորվում են երկու տարի շարունակ ծառայել որպես ուսուցիչ Հայաստանի առավել խոցելի բնակավայրերում, օրինակ են հանդիսանում երեխաների համար և հանդես են գալիս որպես համայնքի առաջնորդներ։ Կրթության առաջնորդության միջոցով ԴՀ–ի Մասնակիցները փոխակերպում են հազարավոր երեխաների կյանքը՝ ինչպես դասարաններում աշխատելիս, այնպես էլ դասաժամերի ավարտից հետո։ Նրանք ոգեշնչում են իրենց համայնքների բնակիչներին, դասավանդում հանրակրթական դպրոցներում և համախմբում իրենց հարևաններին, որպեսզի համընդհանուր ուժերով բացահայտեն տեղական կարիքները և կայուն զարգացման ծրագրերի միջոցով լուծեն դրանք:

